10 December 2011

0
5 հակերներ, որոնց անունները կմնան վեբի պատմության մեջ


Համակարգչային աշխարհը ունի հակերների հարուստ պատմություն, ովքեր նպաստեցին ՏՏ գիտության առաջխաղացմանը և ձևավորեցին համակարգիչները, ինտերնետը և համացանցերը, որ հիմա մենք տեսնում ենք: Եվ շատ դեպքերում այդ ամենը արվել է մեկ մարդու կողմից:
Կան նաև վատ հակերներ, այսպես կոչված «Black Hat»,  ովքեր գողություններ են անում և ստեղծում քաոս: Ի հակառակ «Black Hat» հակերների «White Hat» հակերներն իրենց գիտելիքներն օգտագործում են բարի նպատակներով: Եվ վերջաբես, կա հակերների երրորդ տեսակը՝ «The Tinkerer», ովքեր մեծ դեր են խաղացել համակարգչային ինդուստրիայում, որպեսզի մենք ունենանք այն, ինչ ունենք այսօր: Ահա այդ հակերների հայտնի հնգյակը՝


Ամեն ինչ սկսվեց Կոնրադ Զուսեից (Konrad Zuse), թերեւս հենց առաջին համակարգչային հակերը: Նա կարող է և հակեր չհամարվի այսօր, սակայն նմանատիպ ոչ մի բան հնարավոր չեր լինի առանց նրա: Նա ստեղծեց աշխարհում առաջին լիարժեք ծրագրավորված համակարգիչը՝ Z3-ը: Նա ստեղծեց առաջին համակարգիչը իր ծնողների տանը 1938 թվականին (Z1 համակարգիչը): Ի վերջո նրան աջակցեց Գերմանիայի կառավարությունը, Z1-ից Z3, որն ավարտվեց 1941 թվականին, համարվում է ժամանակակից համակարգիչների նախահայրը:




Ջոն Դրեփերը, նույնպես հայտնի որպես «Կապիտան Քրանչ», հակինգ էր անում դեռևս այն ժամանակներից, երբ համակարգիչները այդքան էլ տարածված չէին: Նրա հակինգի գագաթնակետը դեռ 1970-ական թվականներին էր, երբ ամենամեծ համացանցը, որ հասանելի էր մարդկանց, դա տելեկոմն էր: Այդ ժամանակ, հեռախոսները կառավարվում էին ավտոմատացված համակարգերով և օգտագործում էին անալոգային հաճախականություններ, որոնք հնարավոր էր օգտագործել, որպեսզի անվճար միջքաղաքային և նույնիսկ միջազգային զանգեր կատարել:  Այս գործողությունը կոչվում էր «Phreaking»: Նա նաև ստեղծել էր «Blue Box», որը կարող էր հանել բազմաթիվ ձայներ, հեռախոսային ցանցը ղեկավարելու համար:




Վոզնյակը (Wozniak) ժամանակակից Ջոն Դրեփերն էր, ով լավ ծանոթ էր «Phreaking»-ին: Ի դեք, երբ Դրեփերը ներկայացրեց իր «Blue Box»-ի աշխատանքը, Վոզնյակը ստեղծեց այդ սարքի իր տարբերակը: Սթիվ Ջոբսը (Steve Jobs) տեսավ սարքի վաճառքի պոտենցիալը, և երկու Սթիվերը միասին սկսեցին առաջին համատեղ ձեռնարկությունը: Հենց Վոզնյակը ստեղծեց առաջին Apple I համակարգիչը: Ջոբսի մարկետինգային հմտությունների շնորհիվ նրանց ընկերությունը դարձավ արդյունաբերության առաջատարը:



Որպես Կորնելլ Համալսարանի ուսանող, Մորրիսը ստեղծեց նրան համբավ բերող առաջին համակարգչային որդը: Ըստ Մորրիսի, նա այն ստեղծել էր ինտերնետը չափելու համար: Որդի բաց թողումից հետո՝ 1988 թվականի Նոյեմբերի 2-ին, Մորրիս որդը վարակեց մոտ 6,000 համակարգիչ (այդ ժամանակ ինտերնետի 10%-ը): 1989-ին Մորրիսը առաջինն էր, ով դատապարտվեց Computer Fraud and Abuse Act of 1986 հոդվածով:




Մարկի անունը շատերին կարող է անծանոթ լինել: Նա երբեք հակինգ չի արել, և ոչ էլ գողացել է միլիոնավոր գումարներ: Նրա արարքը կարելի է բնութագրել որպես «Զայրացնել AT&T ընկերությանը»: Որպես «Masters of Destruction» հակերական անդամ, Մարկը երբեմն «բզբզում էր» AT&T-ի համակարգը: Երբ AT&T-ի համակարգը վթարվեց և 60,000 բաժանորդ մնացին առանց հեռախոսի ցանցի ավելի քան 9 ժամ, մեղավորը Մարկն էր: Գաղտնի ծառայությունները զայրանքով մոտեցան հարցին, այցելեցին Մարկի տուն և բռնագրավեցին նրա բոլոր սարքավորումները, և երբ AT&T-ն ընդունեց, որ սխալը իրեն կողմից էր, Մարկին մեղադրեցին առաջին աստիճանի համակարգչային օրնազանցության մեջ: Հետագայում էլի հոդվածներ գումարվեցին և նա անցկացրեց 1 տարի դաշնային բանտում: Այսպիսով դարձավ առաջին հակերը, ով դատապարտվեց տվյալ հոդվածով:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 Մեկնաբան.:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Մեկնաբանությունների մեջ վատ բառեր չօգտագործել

Ուրիշ կայքերում իմ բլոգից հղում ավելացնելիս "հղումը Vaheblog-ինն է" պարտադիր է: Սիրով Վահե Քալաշյան: