31 January 2012

0
ВКонтакте»-ում արդեն կարող եք կատարել տեսազանգեր



Հունվար ամսվա սկզբում, «ВКонтакте» սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարարեց, որ սկսում է նոր ֆունկցիայի՝ տեսազանգ օգտվողների միջև, փորձարկումը: Իհարկե, սկզբնական շրջանում այն հասանելի էր միայն այն օգտվողների համար, ովքեր համարվում էին «ВКонтакте»-ի հին օգտվողներ: Ահա և մի քանի օր առաջ ադմինիստրացիան հայտարարեց, որ ֆունկցիան արդեն հասանելի է բոլոր օգտվողների համար:
Սոցիալական ցանցից օգտվողները արդեն հիմա կարող են մարդկանց պրոֆիլներում տեսնել հատուկ տեսազանգի համար նախատեսված կոճակը: Կոճակը գտնվում է հաղորդագրութուն ուղարկելու համար նախատեսված վահանակի աջ հատվածում և այն երևում է միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը գտնվում է ցանցում: Հատուկ կարգավորումների միջոցով Դուք կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են զանգահարել ձեզ: Բացի այդ ադմինիստրացիան նշում է, որ այս ֆունկցիան դեռևս նախատեսված է համակարգիչների և նոթբուքների համար, սակայն շուտով փորձարկվելու է բջջային հեռախոսների համար նախատեսված ֆունկցիան:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 Մեկնաբան.:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Մեկնաբանությունների մեջ վատ բառեր չօգտագործել

Ուրիշ կայքերում իմ բլոգից հղում ավելացնելիս "հղումը Vaheblog-ինն է" պարտադիր է: Սիրով Վահե Քալաշյան: