10 December 2011

0
9 քիչ դիտարկիչներ, բայց ոչ քիչ հնարավորություններով




Խոսելով դիտարկիչների մասին մենք շատ հաճախ ինկատի ենք ունենում IE, Chrome, Opera կամ Firefox, սակայն բացի սրանցից գոյություն ունեն այլ քիչ հայտնի դիտարկիչներ բայց ոչ քիչ հնարավորություններով: Հենց սրանց մասին էլ հիմա կխոսենք:
  1. Maxthon – Ավելի վաղ այս դիտարկչի անվանումը MyIE2 էր, սա առաջին այլընտրանքն էր Microsoft-ի դիտարկիչի դեմ: Գլխավոր տարբերությունը կայանում է ավելի հարմար ինտերֆեյսի եւ Favorites-ի կառավարման մեջ:
  2. K-Meleon – Արտաքինից այս դիտարկիչը նման է IE –ին, սակայն հնարավորություններով այն գերազանցում է IE –ին: Օրինակ դիտարկիչի մեջ մակրոսների հնարավորություն կա, ինչը կարող է ավտոմատացնել համացանցում ամենահաճախ կատարվող գործողությունները:
  3. Flock – Դիտարկիչ, որը ստեղծվել է Firefox-ի հիման վրա: Flock – ը օպտիմալացված է սոցիալական ցանցերի համար եւ իր մեջ ներդրված է բազում ֆունկցիաներ ժամանակակից ՎԵԲ ծառայությունների հետ աշխատանելու համար, օրինակ Flickr, Twitter, Facebook, MySpace и YouTube:
  4. xB Browser – Դիտարկիչ, որը աշխատում է կրկին Firefox – ի հարթակի հիման վրա: Սա անանուն դիտարկիչ է, որի օգտագործողները իրենց համացանցային ճանապարհորդությունների ժամանակ կարող են վստահ լինել տվյալների գաղտնիության համար: Դիտարկիչն օգտագործում է TOR ցանցը: Բացի այդ դիտարկիչն ավտոմատ ջնջում է այցելված կայքերի անունները եւ ժամանակավոր ֆայլերը:
  5. Slim Browser – Դիտարկիչը թույլ է տալիս ավելի հարմարավետ կառավարել որոնված կայքերի անունները, չափափոխել դրանք եւ խմբավորել: Դիտարկիչի մեջ հնարավոր է միանգամից բացել առանձին պահպանված կայքերի խումբը:
  6. Green Browser – Այս դիտարկիչի անվանումը ոչմի ընդհանուր բան չունի էկոլոգիայի հետ: Այս դիտարկիչը աշխտում է մկնիկի ժեստերի հետ, օրինակ տեքստային հատվածը կարելի է քաշելով գցել միանգամից ՎԵԲ ֆորմաների կամ հավելվածների մեջ: Այն աշխատում է նաեւ պահպանված կայքերի հետ, մի քանի որոնողական համակարգերի հետ եւ կարողանում է ավտոմատ թարմացնել էջը:
  7. uBrowser – Սա եւս ոչ սովորական դիտարկիչ է, այն կարողանում է կայքի էջերը ցուցադրել խորանարդի վրա, ամեն մի էջ գտնվում է խորանարդի մի պատի վրա: Դիտարկիչը սկզբում ստեղծվել է վիրտուալ միջավայրերի համար, օրինակ Second Life-ի:
  8. Space Time – Սա եռաչափ դիտարկիչ է, որը զինված է հարմար որոնողական ֆունկցիայով: Որոնողական արդյունքները այժմ կարելի է դիտել եռաչափ տարբերակով: Space Time – ում որոնողական արդյունքների էջերում ավելի հարմար է դարձել տեղափոխվելը:
  9. Browse 3D – Եվս մեկ 3D դիտարկիչ, որտեղ կարելի է կայքի էջերը տեղադրել 3 հատվածներից մեկում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 Մեկնաբան.:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Մեկնաբանությունների մեջ վատ բառեր չօգտագործել

Ուրիշ կայքերում իմ բլոգից հղում ավելացնելիս "հղումը Vaheblog-ինն է" պարտադիր է: Սիրով Վահե Քալաշյան: